Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ոչ միայն մի ծաղկով, մի քանի ծաղկով էլ գարուն չի գա

Ոչ միայն մի ծաղկով, մի քանի ծաղկով էլ գարուն չի գա
07.08.2023 | 07:31

Մեր հանրային կյանքը չափից դուրս աղքատ է, որպեսզի կարողանա դրական արդյունքներ գեներացնել։

Մեր կյանքը, ինչպես նաև շատ ուրիշների կյանքը, ուրիշներին նմանակելու անվերջ պրոցես է, որը չի զուգամիտում դեպի մեր ստեղծարար գործունեությունը։

Չափից դուրս ենք ուրիշի հաջողությունը համարում մեր անհաջողությունը։

Ինչպես նաև չափից դուրս դժվարությամբ ենք ուրիշին լավություն անում։

Հանգամանքներ, որոնք, վերջին հաշվով, մեռցնում և իմաստից զրկում են հանրային կյանքը։

Նման մարդկանց, գոնե էֆեկտիվին մի քիչ մոտ ձևով, կարող է կառավարել օտար, թեկուզև կիսաբարեկամական, մահակը։

Բարեկամի և նույնիսկ կիսաբարեկամի սկզբունքային շահին կպչելն ու նրան զգալի կորուստ պատճառելը մեծ ու աններելի սխալ է։

Ինչքան հեռու մանր գավառական նկատառումներից, այնքան հարուստ ու բովանդակալից կլինի հանրային կյանքը։

Անհապաղ պետք է դուրս գալ հոգեբանական քարանձավներից, որը լիարժեք մարդ լինելու միակ ճանապարհն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ